AM | RU
USD
EUR
RUB

Այն շատ վտանգավոր վարակ է, բայց անհնարին չէ հաղթահարելը. Արտավազդ Սահակյանը՝ նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amՊետք է մեկուսացվել, ուրիշ տարբերակ չկա: Ամեն ինչ կախված է մեր կազմակերպվածությունից, կամքի ուժից, պետք է բժիշկների աշխատանքն էլ հարգել, որ օգնենք նրանց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի վտանգավորությանը:

«Այն շատ վտանգավոր վարակ է, բայց անհնարին չէ հաղթահարելը, չինացիներն ինչպես կարողացան հաղթահարել, նույնն էլ մենք պետք է անենք, դիմադրել, խուճապի չմատնվել»,- նշեց նա:

Հարցին՝ իշխանության կողմից ամեն ինչ արվո՞ւմ է պատշաճ դիմագրավելու համար վարակի մարտահրավերին, սկզբում նախարարի մակարդակով հայտարարվում էր, որ այն վտանգավոր վարակ չէ, Սահակյանն ասաց. «Ամեն ինչ կախված է երկրի տնտեսական հզորության վիճակից: Իտալիայի նման երկիրը եթե չի կարողանում ամբողջովին ապահովել, ապա մենք ինչպե՞ս կարող ենք: Դրա համար էլ պարզ է՝ որոշ դժվարություններ լինելու են, բայց հաղթահարելի արգելք է սա: Վստահ եմ՝ եթե մի քանի շաբաթ բոլորն իրենց տներում մնան, բուժվողը կբուժվի. վիրուսն էլ կվերանա տարածաշրջանում: Սա հաղթահարելի խնդիր է, ուղղակի ցանկալի է մինիմալ կորուստներով»:

Հարցին էլ՝ խստացված ռեժիմը և այս ամբողջ վերահսկողությունը ուշացա՞ծ չեն, նա արձագանքեց. «Եթե ինձ մնար, ես մարտի սկզբից էլ սահմանը կփակեի, բայց սա մի խնդիր է, որը վիրուսոլոգների ու իշխանությունների կայացման որոշումն էր: Ես վիրաբույժ եմ և այդ ոլորտի մասնագետ չեմ, ուղղակի մնացած երկրների օրինակները տեսնելով՝ կարծում էի, որ անմիջապես պետք է ավելի կոշտ միջոցառումներ կիրառել: Գրել էի այդ մասին, նույնիսկ մեղմ էի գրել այդ ժամանակ, բայց հիմա տեսնում եք, որ ճիշտ էի ասում»:

Սահակյանը միևնույն ժամանակ նշեց, որ հիմա պետք է կամզկերպված լինել, մոռանալ, որ սա իշխանություն է, նա ընդդիմություն է, բոլորը համախմբված պետք է պայքարեն, հիմնական թշնամին վարակն է այս պահին:

«Մի քիչ ուշացումով, բայց միջոցառումներ կատարում են, վերջիվերջո բոլորս էլ կարող ենք սխալվել փորձ չունենալու պատճառով: Ուղղակի ինձ զգոնացնում էր Իտալիայի օրինակը, որ սկզբից մեծ-մեծ խոսեցին, դրա համար էի ես պահանջում, որ խստացված ռեժիմներ շուտ սահամնեն, իհարկե ցանկալի կլիներ ավելի շուտ անեին: Բայց հիմա էլ գիշեր-ցերեկ աշխատում է նախարարը»,-շեշտեց նա:

Լրահոս
COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետ կապված դիտարկումներ. Գոհար Մելոյան Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան» Արցախում լռության օր է Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար Գերմանիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել՝ կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասի պատճառով․ Al Jazeera Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. NTV հեռուստաընկերության կայք Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan