AM | RU
USD
EUR
RUB

Կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Առաջարկում ենք արգելել մեկանգամյա պլաստիկի օգտագործումը»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը նշեց, որ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պորլիէթիլենային պարկերի և տոպրակների՝ բացառույթամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից արտադրված տոպրակների վաճառքն ու իրացումը։

«Նախագիծը քննարկվել է 44 պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերությունների հետ և իրացման ցանցերի հետ։ Այսօր արդեն բավականին տարածված են բազմակի օգտագործման պարկերը, և մենք առաջարկում ենք արգելել պոիլէթիլային տոպրակների օգտագործումը, իսկ մինչև 2022 թվականը հնարավորություն է տրվում այս արտադրությամբ զբաղվող ընկերություններին վերապրոֆիլավորվելու և շուկայում նոր դիրքավորում ձեռք բերելու»,- ասաց Գրիգորյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարցրեց՝ 50 միկրոն հաստությունը ո՞րն է, արդյո՞ք բոլոր տեսակի պոլիէթիլենային տորպակների օգտագործումն է արգելվում։

Պատասխանելով հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ առևտրի ցանցերում և սուպերմարկետներում վաճառվող բոլոր տոպրակները 50 միկրոնից ցածր են, և նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

«Ընդ որում նշեմ, որ 120 երկրներ այս կամ այն կերպով արգելու են մեկանգամյա պլաստիկի օգտագործումը, քանի որ պարզվել է, որ պլաստիկի քայքայման հետևանքով շատ կենդանիներ, թռչուններ և ձկներ վնասվում են։ Հաջորդ փուլում մենք անդրադառնալու ենք շշերին, և ԱԺ նախագահին ես գրություն եմ ուղարկել, որպեսզի հնարավորության դեպքում խորհրդարանում ջրի պլաստիկե շշերը փոխարինվեն ապակիով»,- ասաց Գրիգորյանը։

Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Լրահոս
Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ Արցախում համապետական ընտրություններ են Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի որոշ հասցեներում «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը «Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը «Փաստ»․ Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին «Փաստ»․ Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 31 ՄԻՊ.Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ է շպրտվել. Շուշան Ստեփանյան Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan