AM | RU
USD
EUR
RUB

ԿԲ-ն լիցենզիայից զրկել է Varks.am-ին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.amՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:(Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ):

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Լրահոս
Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետ կապված դիտարկումներ. Գոհար Մելոյան Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան» Արցախում լռության օր է Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար Գերմանիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել՝ կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասի պատճառով․ Al Jazeera Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. NTV հեռուստաընկերության կայք Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 30
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan