Աշխատանքային միգրանտները մնացել են Մոսկվայի օդանավակայաններում

Աշխատանքային միգրանտները մնացել են Մոսկվայի օդանավակայաններում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.amՀարյուրավոր աշխատանքային միգրանտներ մնացել են Մոսկվայի օդանավակայաններում․ կորոնավիրուսի պատճառով փակ են սահմանները, միայն երկրի քաղաքացիները կարող են վերադառնալ Ռուսաստան՝ չարտերային թռիչքների միջոցով: Այս մասին գրում է Euronews-ը։

Մարդիկ գիշերներն անցկացնում են օդանավակայաններում՝ հենց հատակին։ Նրանց թվում կան Կենտրոնական Ասիայի բազմաթիվ ներգաղթյալներ: Նրանք խուճապի մեջ փորձեցին Մոսկվայից մեկնել տուն, մեծ գումարներով տոմսեր գնեցին, երբ իմացան սահմանների փակման մասին, բայց նրանց թռիչքները չեղարկվեցին:

«Նրանք ասում են, որ երկու ամսվա ընթացքում նրանք կվերադարձնեն մեր գումարը։ Բայց մենք չենք կարող երկու ամիս սպասել, բայց օդանավակայանում ապրելն անհնար է», – դժգոհում է օդանավակայանում մնացածներից մեկը։

Նշվում է, որ ոմանք հայտնվել են թակարդում տարանցիկ գոտինեում, իմանալով, որ իրենց թռիչքները հետաձգվել են միայն անձնագրային ստուգումից հետո:

Ըստ միգրանտների իրավունքների փաստաբանների, երկուշաբթի օրը Մոսկվայի երեք օդանավակայաններում ավելի քան 600 քաղաքացի կար՝ Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ, որոնք սպասում էին թռիչքների դեպի իրենց երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում