«Իրավունք»․ Արտակարգ դրությունը՝ իր ողջ լրջությամբ, կարծես թե վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, Ավինյանին ու Փաշինյանին

«Իրավունք»․ Արտակարգ դրությունը՝ իր ողջ լրջությամբ, կարծես թե վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, Ավինյանին ու Փաշինյանին

«Արտակարգ դրությունը՝ իր ողջ լրջությամբ, կարծես թե վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, պարետապետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը սովորաբար կեսգիշերային ֆեյսբուքյան ուղիղ եթերով փորձում է խուճապահարել հանրությանն ու կիրկին և կրկին զգոնության կոչ անել։ Մինչդեռ Ազգային ժողովը կարծես ապրում է լրիվ ուրիշ մոլորակում։

Երեկ խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեծամասամբ առանց դիմակների էին։

Ավելին՝ հատուկենտ օրենսդիրները, որոնք դահլիճ էին գալիս դիմակներով, արժանանում էին մյուսների քմծիծաղին։ Հումորն ու ուրախությունը փոխանցվում էր նաև խորհրդարանական միջանցք։ Օրինակ՝ իմքայլական Հայկ Կոնջորյանը գործընկերներին հորդորում էր «խնդալուց իրենից մի քիչ հեռու խնդալ»։

Պակաս ուշագրավ չէր նաև պատկերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, որոնք թեպետ ԱԺ ամբիոնից ելույթներ էին ունեցել և նշել, որ օրենսդիրը այս օրերին պետք է աշխատի իր բնականոն ռիթմով, սակայն ամբողջ օրը նիստերի դահլիճում, որպես «դիժուրնի» ներկա էր մեկ կամ երկու պատգամավոր»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում