ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)

ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.amՊարետի որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

«Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին՝ գործունեությունը հնարավորինս իրականացնել հեռավար, առցանց, առանց այցելելու համապատասխան վարչական շենքեր։ Նույն որոշման համաձայն, վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ որոշում է ընդունում, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»,- ասաց նա։

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ չեն գործելու նաև պետական մարմինների սպասարկման գրասենյակները։ Քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու նպատակով։

«Եթե անհնար է փակել այդ ծառայությունը, այն կենսական նշանակություն ունի, այդ դեպքում հրահանգված է, որպեսզի պետական մարմինների ղեկավարներն ապահովեն նվազագույն թվով աշխատակիցներ գրասենյակում»,- նշեց փոխվարչապետի խորհդրականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում