Իրանում մեկ օրվա ընթացքում 122 մարդ է մահացել կորոնավիրուսից

Իրանում մեկ օրվա ընթացքում 122 մարդ է մահացել կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.amԻրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1700-ից ավելի մարդ, մահացել է 122-ը: Վարակվածների ընդհանուր թիվն Իրանում մոտենում է 25 000-ի, մահացածների թիվը` 2000-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Անցյալ օրվա ընթացքում երկրի տարբեր նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 1762 նոր դեպք: Այս դեպքերը հաշվի առնելով` վարակվածության ընդհանուր դեպքերի քանակը հասել է 24 811-ի: Ցավոք, անցյալ օրվա ընթացքում մահացել է 122 մարդ, նրանց հաշվի առնելով` մահվան ելքերի թիվը հասել է 1934-ի»,-տեղեկացրել է Ջահանփուրը:

Նա նշել է նաև, որ 8913 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում