Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.amԱդրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում