AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Գործարարները բարեգործության անվան տակ նվիրած գումարները ժողովրդից են հետ բերում

 

«Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Չար լեզուներն ասում են, որ Ալեքսանյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկույթին նույնպես գումար է փոխանցել, ու հիմա, ըստ երևույթին, առիթը բաց չի թողնում իշխանությանը նվիրաբերած գումարը ժողովրդի միջոցով հետ գանձելու:

Ցավոք, այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Ալեքսանյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Իսկ նրա ընտանիքին պատկանող դեղատները (հանրապետության մյուս դեղատների նման) այս օրերին աստղաբաշխական թվերով են վաճառում բժշկական դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը:

Եթե մինչև կորոնավիրուսը դիմակն արժեր 20-50 դրամ, ապա ամեաէժանն այժմ 250 դրամ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Իրատեսի» հետ զրույցում թեև վստահեցրեց, որ ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը 44 անուն պարենային ապրանքների, դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում, բայց և նշեց՝ գների վերահսկողության առումով իրենք ոչինչ անել չեն կարող:

Նորից Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում մի քանի օր առաջ վարունգն ու պոմիդորը վաճառվել են կիլոգրամը 4000 ու 6000 դրամով:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես, գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, և խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսավարողների նկատմամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Սուպերմարկետներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկաձավարը, օրինակ, թանկացել է 80, մսամթերքի տարբեր տեսակներ՝ մինչև 450 դրամով: «Պարենային ապրանքներից թանկացել են հատկապես այն մթերքները, որ պիտանիության ավելի երկար ժամկետ ունեն, օրինակ, կիսաեփած ու կիսաապխտած երշիկները, նրբերշիկները և այլն: Թանկացել են ալյուրն ու ձեթը, «սալը», հավկիթը և այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

«Իրատեսը» տեղեկացավ նաև, որ սուպերմարկետներից շատերը թանկացրել են նաև այն ապրանքները, որ դեռ ամիսներ առաջ են պահեստավորել ու հիմա, օգտվելով մարդկանց խուճապի մատնվելու հանգամանքից, օրինակ` դեռ երկու-երեք ամիս առաջ ձեռք բերած ալյուրը ավելի բարձր գնով են վաճառում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
ՀՀ 26 քաղաքացիներ Վրաստանից տեղափոխվել են Հայաստան․ հայտարարություն Ահազանգ պետական մարմիններին. Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Հայաստան վերադառնալու համար գրանցվել են 1870 ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսով վարակվածության և վարակից մահացության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 3-րդ երկիրն է. Worldometers Նշել թե՞ չնշել քաղաքացու օրը․ Կառավարությունը քննարկում է այս հարցը Զուտ իրավական դիտարկում․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Արտակարգ դրության մասին» օրենքի մասին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ապարան քաղաքում ձյուն է տեղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քանի պացիենտ ունենք Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ) ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan