«Փաստ»․ Արցախի ողջ տարածքում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

«Փաստ»․ Արցախի ողջ տարածքում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ և համապատասխան գործընթացներ են իրականացվում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու և ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար:

Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, և դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:

Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման և կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում