AM | RU
USD
EUR
RUB

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100-րդ տարելիցի առնչությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Ներկայումս Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ 100 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար։ Այս մասին նշված է Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100-րդ տարելիցի առնչությամբ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:

Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց:

Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, ովքեր նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։

Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու` երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։

Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։

Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920 թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։

Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։

Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար»։

Լրահոս
«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող (տեսանյութ) Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan