Հայտնի են դարձել Մերկելի՝ կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները
23/03/2020 20:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, այս մասին հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
«Թեստի արդյունքը, որն այսօր էր հանձնվել, բացասական է»,- ասել է վերջինս՝ հավելելով, որ առաջիկա օրերին նոր հետազոտություններ են կատարվելու:
Հիշեցնենք, որ Մերկելը նախօրեին որոշում է կայացրել ինքնամեկուսանալ տանը և տանից աշխատել, քանի որ օրեր առաջ շփվել էր բժշկի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում