Հայտնի են դարձել Մերկելի՝ կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները

Հայտնի են դարձել Մերկելի՝ կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, այս մասին հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

«Թեստի արդյունքը, որն այսօր էր հանձնվել, բացասական է»,- ասել է վերջինս՝ հավելելով, որ առաջիկա օրերին նոր հետազոտություններ են կատարվելու:

Հիշեցնենք, որ Մերկելը նախօրեին որոշում է կայացրել ինքնամեկուսանալ տանը և տանից աշխատել, քանի որ օրեր առաջ շփվել էր բժշկի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում