AM | RU
USD
EUR
RUB

Արցախի ԱԳՆ` ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ: Մեկնաբանությունում ասվում է.

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020 թվականին: Սակայն մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար:

Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, և 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021 թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։

Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։

Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը՝ երկար տարիներ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր»։

Լրահոս
Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի» Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան Սպասվում են տեղումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan