AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստացել

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, News.amՏիգրան Սուրենովիչ Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում է բանկի կայքը:

Տիգրան Սագրսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29ին Հայկական ՍՍՀ Կիրովական քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1967 - 1977 թվականներին Սարգսյանը ստացել է նախնական կրթություն՝ Ա. Պուշկինի անվան դպրոցում։ 1977 թվականին Տիգրան Սարգսյանը ընդունվել է Երևանի տեխնիկական #14 ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։ Նույն թվականին նա ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետ։ 1980 թվականին նա ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թվականին։ Այդ տարիներին նրա համակուրսեցին է եղել ապագայում Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ 1983 թվականից Սարգսյանը շարունակել է ուսումը նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական թեզ «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով" վերնագրով։ 1987-ից 1990 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների խմբի ղեկավար: 1990-ից 1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

1995 թվականից մինչև 1998 թվականը` Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ,

1998 թվականից մինչև 2008 թվականը` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ,

2008 թվականից մինչև 2014 թվականը` ՀՀ վարչապետ,

2014 թվականից մինչև 2016 թվականը` Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

2016 թվականից մինչև 2020 թվականը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մոարժանիքների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նա պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Նա ունի Հայաստանի պետական տնտեսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի (SPBGEU) պատվավոր դոկտորի կոչում:

2014 թ. օգոստոսի 9-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Ունի Հայաստանի պետական տնտեսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականին: Ներկայումս բանկն ունի վեց անդամ պետություններ տեղակայված Ասիայում և Եվրոպայում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստան: Այլ երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են դառնալ բանկի անդամ` ստորագրելով հիմնադիր պայմանագիր: Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ: Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Անդամ երկրները ունեն հետևյալ բաժնեմասերը. Ռուսաստան` 65.97 տոկոս, Ղազխստան` 32.99 տոկոս, Բելառուս 0.99 տոկոս, Տաջիկստան` 0.03 տոկոս, Հայաստան` 0.01 տոկոս և Ղրղզստան` 0.01 տոկոս:

 

Լրահոս
«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող (տեսանյութ) Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan