Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ տեղեկատվական շտաբ

Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Այս մասին հայտնում են Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող տեղեկատվական շտաբից:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում