Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.amՍիրիայում գրանացվել է նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID-19-ի առաջին դեպքը։ ՍԱՆԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարարը։

Վարակը գրանցվել է այն անձի մոտ, որը ժամանել է արտերկրից:

Պացիենտը երտասարդ տղամարդ է, ժամանել է արտասահման, և Սիրիա մուտք գործելիս ոչ մի ախտանիշ չի ունեցել, բայց քանի որ ժամանել է այլ երկրից, որտեղ գրանցված է եղել կորոնավիրուս, նրան թեստ են արել, պարզվել է, որ վարակված է։

Սիրիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին լինել զգույշ, մնալ տանը, հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանված կարգերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում