Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին. «Ալիք մեդիա»

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին. «Ալիք մեդիա»

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին, գրում է aliq.ge-ն։

«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրում, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- նշել է Գախարիան։

Գախարիայի խոսքով՝ արտակարգ դրության ժամանակ սահմանվում են միջազգային ուղևորատար ցամաքային փոխադրումների սահմանափակումներ։ Սահմանները փակ կլինեն ֆիզիկական անձանց, բայց ոչ բեռների համար։

Նրա խոսքով՝ բոլոր հանրային ծառայությունները կանցնեն աշխատանքի նոր ռեժիմի, իսկ դատական նիստերը կանցկացվեն հեռակա կարգով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն:

Որոշումն ընդունվել է հիվանդության հարցերով միջգերատեսչական համակարգող խմբի հերթական նիստի արդյունքում: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 47-ի, որոնցից մեկն ապաքինվել է։

Հարցը դրվել է խորհրդարանի քվեարկությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում