«Մեր ժամանակի հերոսները». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների մասին

«Մեր ժամանակի հերոսները». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Aysor.am Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայնտել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանի աշխատակիցներին։

«Մեր ժամանակի հերոսները: Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Նրանք այս շաբաթ հոգացել են նաև ֆրանսիացի պացիենտների մասին», – ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։

Նկատենք՝ մինչ այս գրառումը, Լաքոտը ՀՀ-ում Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ Ֆրանսիա։

Նա մեկնաբանություններում նշել էր, որ բժշկական ենթակառուցվածքների առումով Ֆրանսիան ավելի ապահով է։

Դեսպանն ընդգծել էր՝ պետք չէ արհամարհանք փնտրել իր գրառման մեջ, նա պարզապես խրախուսում է ոչ ռեզիդենտ ֆրանսիացիներին հեռանալ Հայաստանից, որպեսզի ծանրաբեռնված չլինի հայաստանյան հիվանդանոցային համակարգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում