Նոր նշանակում ԱՀ-ում

Նոր նշանակում ԱՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Վարդանյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Նա 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում