Նոր նշանակում ԱՀ-ում
21/03/2020 12:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Վարդանյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Նա 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում