Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի նախագահի խորհրդական

Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայ սուզալողորդ Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկիրիայի նախագահի խորհրադական:

«Համապատասխան հրամանը ստորագրվել է Ռադիի Խաբիրովի կողմից»,- ըստ ռուսական Բաշինֆորմի, այդ մասին հայտնում են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նոր խորհրդատուի լիազորություններում ընդգրկվելու են մարզում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման հարցերը:

Շավարշ Կարապետյանը աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում