Ելցինի անձնական լուսանկարիչը բացահայտել է «տառապյալ» Ելցինի լուսանկարի գաղտնիքը

Ելցինի անձնական լուսանկարիչը բացահայտել է «տառապյալ» Ելցինի լուսանկարի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի (1991-1999) անձնական լուսանկարիչ Դմիտրիյ Դոնսկոյը բացահայտել է «տառապյալ» Ելցինի լուսանկարի գաղտնիքը, որն արվել է Չեչնիայում, գրում է lenta.ru-ն:

«Չեչենական գյուղում բարձրացա տանկի վրա: Վերցրի տեսախցիկս ու այն պարզեցի Դեդի վրա (նկատի ունի Ելցինին-Խմբ.): Նա խոսում էր զինվորների հետ: Նկատեցի` Դեդի դեմքին մի կերած-խմած մոծակ է նստած: Այն կծում է, իսկ Դեդը չի արձագանքում: Մտածում եմ` ե՞րբ է մի լավ զարկելու դրան: Եվ ահա… Ես էլ միանգամից սեղմեցի կոճակը: Արդյունքը` Ելցինը տառապում է` զորքը (Չեչնիայից-Խմբ.) դուրսբերելով, դեմքը ծածկել է ձեռքով»,– պատմել է լուսանկարիչը:

Դոնսկոյն ընդգծել է, որ այս լուսանկարի հետ կապված սպասումներ չի ունեցել:

«Կրեմլի լուսանկարիչներից Սերյոժա Գունեևը տեսավ այն, գլուխը բռնեց և ասաց` «Գի՞ժ ես, ի՞նչ է, անհապաղ մրցույթի ուղարկի՛ր»: Ես հրաժարվեցի: Նա ինքն ուղարկեց: Այն ինձ բերեց մեդալ և 11 000 դոլար»,- պատմել է լուսանկարիչը:

Ավելի վաղ նա պատմել էր, որ «շատ է վաստակել» Ելցինի նախագահության ժամանակ` 300-400 հազար դոլար` ամեն ալբոմի համար, «իսկ ես դրանցից 4-ն ունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում