«Ժողովուրդ»․ Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում

«Ժողովուրդ»․ Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում

«Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբևէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել։ ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որևէ գործարքով պայմանավորված չի եղել։ «Ժողովուրդը» զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ և փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նրա նշանակումը կապում են իր և նախարարի մտերմության հետ։

«Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որևէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել։

Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ»,-վստահեցրեց Մեղրյանը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաև գնդապետից ցածր կոչում ունեցողներին։

Եվ միայն այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի։ Հավելենք, որ Մեղրյանը ԲԴԽ անդամությունից հրաժարվել է 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի և մյուսների հրաժարականից հետո»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում