AM | RU
USD
EUR
RUB

«Մեդիա պաշտպան». Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 20-ի արդյունքները

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.am«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 20-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրադրության պայմաններում պարետատան աշխատանքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ մի շարք լրատվամիջոցներից և ֆեյսբուքյան օգտատերերից պահանջվել է հրապարակված նյութերը հեռացնել:

Ըստ Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ իրենց հարկադրել են հեռացնել նյութ, որտեղ հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ «կորոնավիրուսով» վարակվել է Կանադայի առաջին տիկնոջից։ Նա նաև հավելել է. «Արտակարգ իրավիճակ հայտարարելուց ի վեր ոստիկանությունից մեզ դիմել են չորս նյութի համար: Բոլոր դեպքում ուղիղ կապ են հաստատել ինձ հետ, սակայն արդեն խնդրել եմ այսուհետ գրավոր ծանուցում ուղարկել, քանի որ մեղմ ասած համաձայն չեմ այն պնդման հետ, որ նյութերը, որոնց համար մեզ դիմում են, խուճապ տարածող են»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ՀԿ նախագահ Արթուր Սաքունցին ոստիկանությունից ևս դիմել են իր ֆեյսբուքյան գրառումը հեռացնելու պահանջով։ Արթուր Սաքունցն անդրադառնալով թեմային՝ ասել է. «Այս տեղեկատվությունը բացարձակապես առնչություն չունի հայաստանյան իրականությանը, և այն տեղեկությունը չէ, որը կարող է ՀՀ-ում արտակարգ դրության մասին որոշմամբ սահմանված պարետատան կողմից հաստատվող տեղեկություն լինել։ Դա պաշտոնական տեղեկություն չես կարող համարել: Նման տեղեկության հաստատումը, թույլատրումը կամ տեղադրումը պաշտոնական կողմից որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Գտնում եմ, որ արտակարգ դրության պայմաններում խուճապ առաջացնող տեղեկությունների թվում չի կարող սա համարվել»։

Ըստ Aravot.am կայքի՝ ոստիկանության 6-րդ վարչությունից զանգահարել են 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին ու պահանջել հեռացնել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը։ Սաթիկ Սեյրանյանն իր խոսքում նշել է. «Երեկ 6-րդ վարչությունից էին զանգել, նախ փորձել էին մեր աշխատակցի միջոցով կայքից նյութ հանել տալ՝ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումը: Ես պահանջել եմ, որ միայն գրավոր ծանուցում լինի, որովհետեւ վաղը, մյուս օրը մենք պետք է հիմք ունենանք, իրենք պիտի հիմնավորեն, բացատրեն, թե ինչու են պահանջում հանել այդ նյութը: Կայքերում արդեն շիլաշփոթ իրավիճակ է, մի կայքին պարտադրում են հանել, մյուսն է դնում նույն նյութը: 6-րդ վարչությունից զանգեցին, ես ասացի՝ արտակարգ դրություն է, տնային պայմաններում ենք աշխատում՝ կարանտինում ենք ու անընդհատ նույն տեղում չեմ աշխատում»։

Ըստ Hraparak.am կայքի՝ իրենց ևս պարտադրել են հեռացնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումումը։

Irakanum.am-ի խմբագիր Փայլակ Ֆահրադյանն ասել է, որ պարետատնից դեռ հորդոր չեն ստացել որեւէ նյութ հանելու, բայց Armday.am-ից ստիպված են եղել հանել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութը:

Լրագրող Մարինե Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց տուն են այցելել ոստիկաններ ու պարետ Տիգրան Ավինյանի անունից հորդորել են ջնջել իր գրառումը` կարանտինի խախտման դեպքի հետ կապված, քանի որ, ըստ պարետատան, այն իբրև խուճապ է առաջացրել երկրում:

Araratnews.am կայքի հրապարակման համաձայն՝ իրենց պարտադրել են հեռացնել լրագրող Մարինե Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը։ Arartnews.am-ը հեռացրել է գրառումը և գրել է. «Այստեղ տեղադրված էր լրագրող Մարինե Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը, որը արտակարգ դրության սահմանված կանոնակարգի համաձայն՝ պարետատան պահանջով հեռացրել ենք։ Սակայն կուզեինք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե հոդվածը հեռացնել պահանջելու փոխարեն ավելի հետևողական լինեին բուն խնդրի նկատմամբ»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսով վարակվածության և վարակից մահացության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 3-րդ երկիրն է. Worldometers Նշել թե՞ չնշել քաղաքացու օրը․ Կառավարությունը քննարկում է այս հարցը Զուտ իրավական դիտարկում․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Արտակարգ դրության մասին» օրենքի մասին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ապարան քաղաքում ձյուն է տեղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քանի պացիենտ ունենք Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ) ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan