2 մլն եվրո` Հայաստանում ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար. լրատվամիջոցներ

2 մլն եվրո` Հայաստանում ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amԵվրոպական հանձնաժողովը մտադիր է 2 մլն եվրո հատկացնել Եվրամիության տարածքում ստեղծված ոչ կառավարական կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետությունում ԶԼՄ-ների «ազատությունն ամրապնդելու» նպատակով։ Այս մասին ասված է ԵՀ-ի մրցույթի հայտարարության մեջ, որի տեքստից մեջբերումներ է արել RT-ն։

«Սույն մրցույթի գլոբալ նպատակն է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, աշխույժ մեդիա միջավայրի զարգացմանը և աջակցել ԶԼՄ-ների ազատություններին` «խրախուսելով Հայաստանում անկախ, մասնագիտական, ավելի նորարարական և ֆինանսապես կայուն մեդիա սեկտորի ստեղծումը»,- նշվում Է փաստաթղթում:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու կանոնների համաձայն՝ նախագծի շրջանակներում գործունեության ոլորտներից մեկը լրագրողական նյութերի քանակի ավելացմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, որոնց նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը, նպաստել քննադատական մտածողության ավելի խոր ըմբռնմանը և պայքարել ապատեղեկատվության դեմ:

Եվրոպական հանձնաժողովը հույս է հայնել, որ ծրագիրը կնպաստի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանը «քաղաքականության հարցերի շուրջ երկխոսությանն աջակցելու գործում, մասնավորապես, բազմաբնույթ տեղեկատվության ազատ փոխանակման ոլորտում», ինչպես նաև երկրի քաղաքացիներրին հասանելի կդարձնի «տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրներին»։

Դրամաշնորհի ստացմանը, ինչպես ընդգծվում Է փաստաթղթում, կարող են հավակնել Եվրոպական Միության տարածքում հիմնադրված ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք համագործակցում են Հայաստանում ստեղծված առնվազն երկու համաֆինանսավորող կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում