AM | RU
USD
EUR
RUB

Սուղ միջոցներն ուղղել սպառողին, ոչ թե արտադրողին․ Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես քննարկում է կառավարության սահմանած Արտակագ դրությունն ու Փաշինյանի՝ բիզնեսին տրվելիք օգնության վերաբերյալ խոստումներին։

Բագրատյանը մասնավորապես նշել է, որ պարետատան ստեղծումից ու Ավինյանի՝ պարետ նշանակվելուց հետո վարչապետը ազատ ժամանակ ստացավ դեղատներ ու խանութներ գնալու համար։

«Ես բացի պարետի ինստիտուտը գործարկելուց, որոշ ունեցվածք մոբիլիզացնելուց և մամուլը վերահսկելուց այլ գործուն մեխանիզմ չեմ տեսնում։ Հարց է՝ ի՞նչներիս էր պետք արտակարգ դրությունը։ Ուշի ուշով հետևում եմ պարետի որոշումներին»,- գրել է Բագրատյանը և նշել, որ 50 հոգի աշխատող ունեցող հիմնարկներին առաջարկվել է «ինքնակարգավորվել» և որ Ավինյանն ու Թորոսյանը հաճախ խորհուրդ են տալիս «ինքնամեկուսանալ», «ինքնակարգավորվել»։

«Ի՞նչ են նշանակում այս տերմինները։ Ոչինչ։ Ինքնակարգավորվի ի՞նչպես։ Նպատակը... Կամ «ինքնամեկուսանա», որ ի՞նչ անի։ Կարծիք էի հայտնել, որ իրականում պետք են արտակարգ միջոցառումներ, բայց ոչ արտակարգ դրություն և պարետ։ Ի՞նչու։ Նման հետևությունը բխում է (Ա) համաճարակի պայմաններում ճգնաժամային կառավարման տեսությունից ու պրակտիկայից և (Բ) 2020-ի անցած 2.5 ամիսներին այլ երկրների պրակտիկայից։

(Ա) այս տեսությունը մեզ հստակ հուշում է, որ, օրինակ, եթե ունես տեխնոգեն կամ բնական աղետ (ջրհեղեղ, հրաբուխ, երկրաշարժ), ապա ելքը պատնեշներ (արգելքներ) կառուցելն է կամ մարդկանց էվակուացնելը։ Եթե առկա է դաժան ֆինանսական ճգնաժամ, ապա, ասենք, առք ու վաճառքից անցնում ես բարտերի և այլն։ Համաճարակային ճգնաժամի դեպքում տեսությունն ու պրակտիկան ասում են. սոցիալական կյանքի շղթաները (օղակները, ինստիտուտները) վեր հանի և դրանց միջև բարիեր դիր, որպեսզի վերահսկես փոխանցվող ինֆորմացիայի, ապրանքի, ծառայության և այլն ստերիլությունը։

(Բ) Իրոք, երբ որ նայում ենք վարակի դեմ տարբեր երկրների փորձը, ապա ակնհայտ են լավ օրինակներ (Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Հվ Կորեա) և վատ օրինակներ (Իտալիա, Իրան)։ Ամենալավն, իհարկե դիկտատորական երկրներն են (ԿԺԴՀ, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա), բայց սա ուրիշ պատմություն է։ Հարցն այն է, թե շուկայական տնտեսակարգ ունեցող Ճապոնիան կամ Չինաստանը ի՞նչու ավելի հաջող դուրս եկան Իտալիայից, Իսպանիայից և այլն։ Նրանք ոչ թե աշխատում էին ընդհանուր լուզունգներով, այլև կոնկրետ գործողություններով։ Վստահաբար կարելի է ասել, որ հիմնական գործիքը կարանտինն էր՝ սոցիալական շղթայի բեկանումը։ Չինաստանն, օրինակ, 60 մլն նկատմամբ կիրառեց դաժան կարանտին (Հուբեյ նահանգ, Ուխան), իսկ մնացած 1.3 մլրդ-ի նկատմամբ արտակարգ միջոցառումներ։ Իտալիան հակառակը, հայտարարեց, որ 1-2 օրից կարանտին կմտցնի Լոմբարդիայում։ Ճակատագրական սխալ։ Մեկ օրվա մեջ բոլորը մեքենաներով մեկնեցին Լոմբարդիայից՝ վիրուսը տարածելով Իտալիայով մեկ։

Հիմա արտակարգ դրություն կա, չկա, որևէ նշանակություն չունի։ Կարևոր այս հարցն է. շղթաները կտրում եք, թե՝ ոչ»,- մանրամասնել է տնտեսագետը և հավելել, որ այնպիսի կարանտին, ինչպիսին ունենք Էջմիածնի առումով, կարանտին չէ։

«Ըստ իս, ՀՀ վարակված բոլոր քաղաքների նկատմամբ պետք է կիրառել կարանտինի մեխանիզմը։ Չպետք է թույլ տալ, որ քաղաքներից վարակը մտնի գյուղերը։ Ինքնամեկուսացում բառը պետք է մոռանալ։ Միմիայն մեկուսացում։ Մյուսը ճյուղային կարանտինի կիրառումն է։ Գյուղատնտեսություն - սննդի արդյունբերություն - առևտուր. այս ոլորտը 100%-ով պետք է պահպանվի և աշխատի ստերիլ պայմաններում։ Կարևոր է նաև հեղուկ վառելքի մատակարարումը։ Երբ այս ամենը Տիգրան Ավինյանը կանի, կարելի անցնել մյուս ճյուղերին՝ աստիճանաբար գործարկելով ոլորտ առ ոլորտ»,- գրել է նա։

Բագրատյանն անդրադարձել է նաև ֆինանսական հարցերին․ «Վարչապետը հախուռն խոստումներ է տալիս բիզնեսին օգնելու, վարկեր սուբսիդավորելու և այլն մասին։ Իբր թե փող ունե՞ս․ Սահմանափակ միջոցների, մասսայական գործազրկության առկայության պայմաններում պետք է սուղ միջոցներն ուղղել սպառողին, ոչ թե արտադրողին։ Այս պահին ի՞նչ վարկ, ի՞նչ բան։ Դեռ պարզ չի ո՞ր արտադրությունը կմնա, որը կվերանա։ Փող ունես, պահի մարդկանց թոշակ ու աշխատավարձ տալու համար։ Հետո, ճգնաժամի մեղմանալուն զուգընթաց ելնելով հնարավորություններից կարելի է մտածել բիզնեսին օգնելու մասին։ ԱԺ էն պոպուլիստ պատգամավորական ֆրակցիային էլ ասեք, որ այս պահին մոռանան հարկային արտոնությունները։

Այսինքն, հրատապ խնդիրը սպառման պահպանումն է որոշակի մակարդակի վրա որքան հնարավոր է երկար։ Իսկ բիզնեսին կարելի է խոստանալ, որ ապագայում, աշխատելուն և վերականգնվելուն զուգահեռ կորուստների կեսը պետությունը կփոխհատուցի արժեթղթերով»,- գրել է Բագրատյանը և որպես հետգրություն նշել, որ անհրաժեշտ է, որպեսզի ԿԲ ստուգի իրավաբանական անձանց և քաղաքացիների բոլոր վալյուտային փոխանցումները երկրից դուրս, խորհրդակցի պարետի հետ ու որոշում կայացնի. թույլ տալ, թե ոչ:

Լրահոս
Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ Արցախի ԱԳՆ-ն՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ Աշոտյանի հարցերը ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը: РИА Новости Մոսկվա-Երևան օդանավն օդ բարձրացավ. Հայաստան է գալիս 220 ուղևոր Մայր Աթոռը տեղեկացնում է. Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի» Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan