Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Առանձին ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերման և տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում