Քանի երկրում արտակարգ դրություն է, սերը պահեք Ձեզ. Բանավեճ՝ Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի միջև

Քանի երկրում արտակարգ դրություն է, սերը պահեք Ձեզ. Բանավեճ՝ Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի միջև

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Aysor.amԵրբեմն տեսնում ենք, որ գնման մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ ընկերություններ ասֆալտապատում են անում՝ ենթադրաբար քաղաքապետարանի համաձայնությամբ, հնարավո՞ր է՝ դա այն պատճառով է, որ գիտեք՝ հետո հաստատ իրենք են հաղթելու, ավագանո նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նրա հարցը բարկացրեց քաղաքապետին:

«Էդպիսի բաներ տեղի էին ունենում ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի և Տարոն Մարգարյանի ժամանակ: Այն ժամանակ, այո, կատարվում էին: Հիմա նման բաներ չեն կատարվում: Եթե Դուք քաղաքապետ լինեիք, գուցե նման բաներ կատարվեին, բայց քանի ես եմ քաղաքապետ, էդպիսի բաներ չեն կարող կատարվել», – ասաց նա:

«Ուրեմն Դուք անտեղյակ եք, պարոն քաղաքապետ: Ես հասկացա, որ Դուք փոքր-ինչ սրտնեղեցիք, որ ոչ օրինական բաներ կան: Բայց մի սրտնեղեք: Մի դեպքում սա մեղսակցություն է, մի դեպքում՝ մեղքի զգացողության բացակայություն», – բանավեճը շարունակեց Դավիթ Խաժակյանը՝ հավաստիացնելով, որ հանրությունը գիտի, թե որքան է ինքը քաղաքապետին «սիրում»:

«Քանի երկրում արտակարգ դրություն է, սերը պահեք Ձեզ, հետո կխոսենք: Եթե ինչ-որ մեկն անօրինություն կատարի, կպատժվի օրենքի ողջ խստությամբ», – ասաց Հայկ Մարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում