Բալիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Բալիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.am: Ինդոնեզիայի Բալի կղզում Ռիխտերի սանդղակով 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Ցնցումները գրանցվել են մարտի 19-ին՝ տեղի ժամանակով ժամը 00:45-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Կուտայի շրջանից 173 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա: Ցնցումները ցունամի առաջացնելու վտանգ չեն ներկայացրել:

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում