Դատախազությունը էջմիածնեցի տիկնոջ զարմիկի հաղորդումը ուղարկել է ոստիկանություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Armenpress.am: Դատախազությունը կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկի` իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու և տարածելու վերաբերյալ հաղորդումը ուղարկել է քրեական ոստիկանություն։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ, փաստաբան Գոհար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում