Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Panorama.amՌուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման մասին համառուսական քվեարկություն նշանակելու մասին» հրամանագիրը: Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համապետական ​​քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 22-ից հետո էլ, եթե կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը թույլ չի տալիս այդ օրը նման իրադարձություն անցկացնել, ասել է Պուտինը:

Նախագահը ԿԸՀ ղեկավարին տեղեկացրել է, որ հրամանագիր է ստորագրել ապրիլի 22-ին համառուսաստանյան քվեարկություն անցկացնելու մասին: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ, օրենքին համապատասխան, քվեարկությունը պետք է անցկացվի հրամանագրի հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ամիս անց, բայց դա կարող է լինել նաև ավելի ուշ, «բայց երբ՝ օրենքում նշված չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում