«Ժողովուրդ»․ Ի՞նչ է պետք դատավոր դառնալու համար․ նոր չափանիշներ

«Ժողովուրդ»․ Ի՞նչ է պետք դատավոր դառնալու համար․ նոր չափանիշներ

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում և, ըստ էության, նվազեցնել դատավոր դառնալու համար առկա պահանջները:

Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի աստիճան և տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի:

Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը և առնվազն երկու օտար լեզվի փոխարեն՝ առնվազն մեկը: Պատգամավորը հիմնավորում է, թե Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է, և օրենքը նախատեսում է, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ:

Եվ ելնելով այս հանգամանքից՝ պատգամավորը եզրակացնում է, որ դատավորը պարտավոր չէ տիրապետել երկու օտար լեզվի՝ դատավարությունը պատշաճ կերպով անցկացնելու համար: Հավելենք նաև, որ առաջարկվում է դատավորների համար նախատեսված տարիքի նվազագույն շեմը 28-ի փոխարեն ամրագրել 25-ը:

Այսինքն՝ այստեղ ևս չափանիշների նվազում ունենք: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը լծվել է դատական համակարգում փոփոխություններ անելու՝ տարբեր օրենքներ նախագծելով: Եվ մշտապես հարց էր բարձրաձայնվում՝ որքանով իշխող ուժն ունի նոր դատավորների թեկնածուներ: Եվ միգուցե ցենզերի փոփոխությունը հնարավոր կադրեր ապահովելու դժվարությամբ է պայմանավորված»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում