Ուկրաինայում հայ գործիչը նշանակվել է փոխնախարարի պաշտոնում

Ուկրաինայում հայ գործիչը նշանակվել է փոխնախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.am: Ուկրաինայի նախկին ժողովրդական պատգամավոր Դավիթ Մակարյանն ընդգրկվել է երկրի կառավարության կազմում:

Ինչպես տեղեկացնում է glavcom.ua-ն, ՊՊԲ («Պյոտր Պորոշենկոյի բլոկ») կուսկացությունը ներկայացնող նախկին պատգամավորը կառավարության որոշմամբ նշանակվել է փոխվարչապետի՝ վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի տեղակալի պաշտոնում:

Դավիթ Մակարյանը ծնվել է Նիկոլաև քաղաքում 1984թ․ օգոստոսի 12-ին: 2014թ․ ընդգրկվել է Գերագույն ռադայի 8-րդ գումարման կազմում: Խորհրդարանում եղել է տրանսպորտի հարցերով հանձնաժողովի անդամ:

2019-ին Մակարյանը զբաղեցրել է Ուկրաինայի Հայերի միություն հասարակական կազմակերպության փոխնախագահի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում