Հետաքրքիր և օգտակար զբաղմունք կարանտինի օրերին

Հետաքրքիր և օգտակար զբաղմունք կարանտինի օրերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Times.amՀին հայկական ասացվածքն ասում է՝ չկա չարիք առանց բարիք։ Կորոնավիրուսի պատճառով շատերս այս օրերին ստիպված ենք մնալ տանը և անհրաժեշտություն է առաջանում ավելի հետաքրքիր դարձնել մեր ժամանցը։ Times.am-ը իր ընթերցողներին առաջարկում է ճամփորդել համաշխարհային թանգարաններով, համերգասրահներով և համալսարաններով։ Եկեք միասին առցանց շրջենք աշխարհի լավագույն մշակութային և կրթական վայրերով և տեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի օգտակար դարձնել մեր ինքնամեկուսացումը։

Սկսենք մշակույթային վայրերից։ Որպեսզի հաղորդակից լինեք համաշխարհային մշակույթի գլուխգործոցներին կարող եք առաջին հերթին օգտվել Google Arts & Culture ծրագրից: Այստեղ կարող եք փնտրել և գտնել ձեր սիրելի նկարչի ստեղծագործությունները և բջջային հավելվածի միջոցով դիտել այն 3D ձևաչափով։ Այսպես դուք կկարողանաք մի քանի սանտիմետր հեռավորություննից տեսնել ինչպիսի գեղեցիկ տեսք ունի օրինակ Վան Գոգի «Աստղալից գիշեր» կտավը։

Van Gogh - Starry Night - Google Art Project.jpg

Սակայն, եթե ցանկանում եք անձամբ շրջել ձեր սիրած թանգարաններում, ապա դա նույնպես հնարավոր է։ Առնցանց շրջայցեր առաջարկում են Բրիտանական թանգարանանը, որտեղ, հունահռոմեական սրահում կգնտեք Անահիտ աստվածուհու բրոնզե քանդակը։

Կամ կարող եք այցելել Լուվր և բացահայտել Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտի գաղտնիքը։

 

Իսկ Վատիկանի թանգարանի վիրտուալ շրջայցը ձեր առաջ կբացի աստվածային Սիքստինյան Կապելլան։

 

Երաժշտության, օպերայի և բալետի սիրահարների համար նույնպես կան հետաքրքիր հնարավորւթյուններ։ Օրինակ Բավարիայի պետական օպերան առաջարկում է ոչ միայն օգտվել իրենց տեսաձայնագրություններից, այլ նաև ուղիղ եթերով հետևել ներկայացումներին։ Օրինակ՝ մարտի 21-ին կարող եք «ներկա» գտնվել Շոստակովիչի «Կարապի լիճը» բալետին։ Նման ձևաչափ են առաջարկում նաև Բեռլինի պետական օպերան, Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիան, Մարիինյան թատրոնը և Մոսկվայի Մեծ թատրոնը, որտեղ, ի դեպ, ամսի 29-ին կարող եք դիտել «Ռոմեո և Ջուլիետ» բալետը։

Ձեր ժամանցը կարեղ եք օգտագործել նաև առաջատար համալսարաների առնցանց դասընթացներին մասնակցելով։ Այս հղումով կարող եք գտնել այն ցանկը, որտեղ մեկտեղված են բոլոր հասանելի դասընթացները կամ այցելեք coursera.org կամ edx.org կայքերը և հեշտությամբ կգտնեք դասըթացներ գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ՝ սկսած հնեաբանությունից մինչև Big Data Science:

Մաղթում ենք օգտակար և հաճելի ժամանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում