Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում