Կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներն ամբողջովին մաքրվել են (լուսանկարներ)

Կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներն ամբողջովին մաքրվել են (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.am: Վենետիկում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտարարված կարանտինի արդյունքում մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջուրը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Մարկո Կապովիլա անունով տեղացու խոսքով՝ այս օրերին գրեթե ամբողջովին ամայացած Վենետիկում ջրանցքները նախկինում երբեք այդքան մաքուր չեն եղել։

«Կարանտինի շնորհիվ մենք ավելի մաքուր շրջապատ ունենք»,- խոստովանում են քաղաքի բնակիչները։

Վերջիններս նշում են, որ քաղաքը կոյուղի չունի, ուստի կեղտաջրերը լցվում են ջրանցնքներ, որտեղ մինչև վերջերս մեծաքանակ ձկներ տեսնելը գրեթե անհնար է եղել։ Իսկ այժմ ձկները պարզորոշ երևում են բյուրեղյա մաքուր ջրերում:

Մինչդեռ Եվրոպական տիեզերական գործակալությունն արդեն տեղեկություններ է հրապարակել Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Վենետիկում, Միլանում, Թուրինում և Բոլոնիայում, օդում ազոտի օքսիդի մակարդակի կրճատման մասին։

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

venice-canals-coronavirus-1584460079041.jpg

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում