Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՀ-ից ելքի արգելափակման դեպքի առթիվ պարզաբանում ստանալու համար փաստաբան Ամրամ Մակինյանը դիմել է ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ին

Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՀ-ից ելքի արգելափակման դեպքի առթիվ պարզաբանում ստանալու համար փաստաբան Ամրամ Մակինյանը դիմել է ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.am: ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգմավոր Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՀ-ից ելքի արգելափակման դեպքի առթիվ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դիմել է ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ին:

Այս մասին, Tert.am-ի հարցին ի պատասխան, ասաց Մակինյանը՝ նշելով նաև, որ ոստիկանապետի ԺՊ-ից դեռ պատասխան չի ստացել:

Հիշեցնենք, որ Հայրապետյանի՝ ՀՀ-ից ելքի արգելափակման մասին Մակինյանը տեղեկացրել էր մարտի 16-ին՝ նշելով, թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Այդ օրն ավելի ուշ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ սահմանապահ ծառայությունը ՀՖՖ նախկին նախագահին թույլատրել է դուրս գալ ՀՀ սահմանից, իսկ փաստաբանը պաշտոնական պարզաբանման համար կդիմի ոստիկանապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում