Կորոնավիրուսից մահացել է ֆուտզալի Իրանի հավաքականի սպորտային տնօրենը

Կորոնավիրուսից մահացել է ֆուտզալի Իրանի հավաքականի սպորտային տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amՖուտզալի Իրանի ազգային հավաքականի սպորտային տնօրեն Ահմեդ Տահերին մահացել է կորոնավիրուսի պատճառով: Տահերին նաև հավաքականի մարզչական շտաբից էր:

Չորս ամիս առաջ մարզիչը վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ հեռացվել է գլխուղեղի ուռուցքը: Նշվում է, որ թույլ իմունիտետը ազդել է հիվանդության արդյունքի վրա: Տահերին մարզել է իրանական մի շարք ակումբներ:

Կորոնավիրուսի հետևանքով Իրանում զոհվածների թիվը հասել է 853-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում