Բարսելոնայի հայ տաքսիստներն առաջակում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին
16/03/2020 22:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.am: Այս մասին հաղորդում է Իսպանիայի հայկական համայնքը ներկայացնող Los Armenios ֆեյսբուքյան էջում, որտեղ նշվում են նաև վարորդների անուններն ու հեռախոսահամարներն անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Իսպանիայում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9428-ի, մահացել է 335 մարդ, ապաքինվել՝ 530-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուս է ախտորոշվել Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռայի մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում