Եվրամիությունը կարգելի արտասահմանցիների մուտքը

Եվրամիությունը կարգելի արտասահմանցիների մուտքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԵվրահանձնաժողովն առաջարկում է 30 օրով սահմանափակումներ կիրառել ԵՄ երկրներ ճանապարհորդությունների համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Եվրահանձնաժողովը ներկայացնում է սահմանային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու իր սկզբունքները, այն է` ժամանակավոր սահմանափակում կիրառել դեպի ԵՄ իրականացվելիք բոլոր ոչ կարևոր ուղևորությունների համար»,- իր թվիթերյան էջում գրել է ԵՄ ղեկավարը:

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ երկրների քաղաքացիների մուտքն արգելող հրահանգ էր արձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական իր արտադրամասերում աշխատանքները դադարեցնում է Fiat Chrysler խումբը:

Մի շարք եվրոպական երկրներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում