Մասիս–Էջմիածին ճանապարհահատվածում ստուգում են քաղաքացիների ջերմությունը․ ուղիղ միացում՝ Էջմիածնից

Մասիս–Էջմիածին ճանապարհահատվածում ստուգում են քաղաքացիների ջերմությունը․ ուղիղ միացում՝ Էջմիածնից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԱյս պահին Էջմիածնի 27 ճանապարհներից բաց են միայն երեքը: Բաց է Վաղարշապատ-Երևան ճանապարհահատվածը, Մասիս տանող ճանապարհահատվածը և Աշտարակ տանող ճանապարհահատվածը:

Tert.am-ի հաղորդմամբ՝ չնայած բաց ճանապարհահատվածների՝ մեքենաները դժվարությամբ են մուտք և ելք կատարում, քանի որ բոլորը ջերմաչափում են անցնում: Ավելի հեշտ է քաղաք մտնելը, քան քաղաքից դուրս գալը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի, որի մեծամասնությունը փոխկապակցված է «Էջմիածնի դեպքի» հետ:

Ստուգումներ անցկացնողներից մեկը Tert.am-ին հայտնեց, որ Էջմիածինի ելքերի ստուգումները սկսվել են գիշերվանից, իսկ շարժը ակտիվացել է վաղ առավոտյան, սակայն Էջմիածին մտնող քաղաքացիները ստուգում չեն անցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում