Խորվաթիայում սկսել են 15 ցենտով տներ և հողամասեր վաճառել

Խորվաթիայում սկսել են 15 ցենտով տներ և հողամասեր վաճառել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԽորվաթական Լեգրադ քաղաքի իշխանությունները սկսել են տների և հողամասերի վաճառք 1 կունա (մոտ 73 ՀՀ դրամ) գնով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Hrvatska radiotelevizija-ին:

Պոտենցիալ գնորդը պետք է 40 տարեկանից երիտասարդ լինի և գործարքից հետո ապրի քաղաքում ամենաքիչը 15 տարի: Փոխարենը իշխանությունները փոխհատուցում են տան արժեքը (35 000 կունա) և միջոցներ են տրամադրում տան վերանորոգման համար (25 000 կունա):

Լեգրադի քաղաքապետ Իվան Սաբոլիչի խոսքով՝ քաղաքում գործազրկության մակարդակը շատ ցածր է և իրենք ցանկանում են ավելի շատ աշխատուժ բերել: Նա նշել է, որ տներն ու հողամասերը գնելու հայտեր են ներկայացվել Խորվաթիայի գրեթե բոլոր շրջաններից, ինչպես նաև Սլովենիայից, Բոսնիա և Հերցոգովինայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում