Եվրոպական 3 երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

Եվրոպական 3 երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԻտալիայի իշխանությունները մարտի 15-ին տեղեկացրել են կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի կտրուկ աճի մասին: Մեկ օրվա ընթացքում Իտալիայում հիվանդությունից մահացել է 368 մարդ, ընդհանուր զոհերի քանակը հասել է 1806-ի: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Չինաստանի սահմաններից դուրս մահացության թիվը Իտալիայում կազմում է աշխարհում գրանցված դեպքերի կեսից ավելին:

Վարակման դեպքերի թիվն Իտալիայում մեկ օրվա ընթացքում ավելացել է 3590-ով և հասել է 24 747-ի:

Իսպանիան վարակման դեպքերի քանակով շարունակում է մնալ երկրորդ երկիրը Եվրոպայում: Այստեղ մեկ օրվա ընթացքում մահացել է 96 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 262-ի:

Վարակվածների թիվն Իսպանիայում հասել է 7798-ի:

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում մահացել է 31 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 120-ի: Վարակվածների թիվը այս երկրում մեկ օրվա ընթացքում աճել է գրեթե 1000-ով՝ դեպքերի ընդհանուր քանակը 5400-ի:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում