Սիրիայում ահաբեկիչները պարգևավճար են խոստացել ռուս լրագրողների սպանության համար

Սիրիայում ահաբեկիչները պարգևավճար են խոստացել ռուս լրագրողների սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amՍիրիայում գործող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման քարոզիչներից մեկը պարգևավճար է հայտարարել ռուս ռազմական լրագրողների սպանության համար, որոնք գտնվում են սիրիական Իդլիբ նահանգում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ահաբեկիչները պատրաստ են 25 000 դոլար վճարել Եվգենի Պոդդուբնիի և Օլեգ Բլոխինի համար:

Մեկ այլ իդլիբյան խմբավորում Պոդդուբնիի համար առաջարկել է 50 000 դոլար և 100 000 դոլար պարգևավճար՝ թուրքական ուժերի հետ համատեղ հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր ռուս զինվորականի գերի վերցնելու համար:

Այս տեղեկությունն իր Telegram-ալիքում հաստատել է Պոդդուբնին: «Սիրիայում գրոհայինները մեկ ամիս առաջ կոչ էին անում թուրք զինվորականներին ձերբակալել մեզ լրտեսության համար: Այժմ ահա պարգևավճար են հայտարարել մեր գլուխների համար»,– գրել է լրագրողը:

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանավորվածության համաձայն, որը նախագահները ձեռք էին բերել Մոսկվայում մարտի հինգին կայացած բանակցությունների ավարատին, մարտի 15-ին մեկնարկել է ռուս-թուրքական համատեղ հերթապահությունն Իդլիբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում