Հերթեր Երևանի խոշոր սուպերմարկետներում. ի՞նչ են հիմնականում գնում մարդիկ (տեսանյութ)

Հերթեր Երևանի խոշոր սուպերմարկետներում. ի՞նչ են հիմնականում գնում մարդիկ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Երևանի սուպերմարկետներում բազմաթիվ հերթեր ու կուտակումներ են: Մարդիկ մեծ քանակությամբ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Tert.am-ը շրջել է խանութներով և ֆիքսել, թե ինչ է կատարվում:

Խանութների մենեջերները Tert.am-ին տեղեկացրել են, որ վերջին երեք օրվա ընթացքում առևտրի ծավալը մեծացել է: Քաղաքացիները հիմնականում գնում են նպարեղեն, ալյուր, ձեթ, ձու: «Շատ են գնում տնտեսական ապրանքներ՝ զուգարանի թուղթ, լվացքի փոշի և այլն»,- նշում են նրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում