Բացառիկ կադրեր. ինչպես են երեխաներին կարանտին տեղափոխում

Բացառիկ կադրեր. ինչպես են երեխաներին կարանտին տեղափոխում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Hraparak.am:  Կորոնավիրուսի վտանգը մտավ նաև դպրոց։ Հնարավոր վարակը հասավ Էջմիածնի 4֊րդ դպրոց, որտեղ աշխատում է հանրահայտ նշանդրեքին մասնակցած`դպրոցի բուժքույր Արևիկ Հովհաննիսյանը։ Այս դպրոցում են սովորում նաև վիրուսակիր ընտանիքի բարեկամների երեխաներ, որոնք ևս ներկա են եղել նշանդրեքին։ Դպրոցի 3֊րդ դասարանցիները, որոնք 3-4 օր սերտ շփում են ունեցել իրենց համադասարանցու հետ, այսօր ծնողների հետ մեկուսացվեցին։ Ոստիկանների ուղեկցությամբ այսօր նրանց տեղափոխեցին Ծաղկաձոր, փոքրիկների նկատմամբ 14 օր կարանտին ռեժիմ կսահմանվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում