Ռուսաստանը կփակի Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանը

Ռուսաստանը կփակի Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Analitik.amՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը, ԱԴԾ-ին և ՆԳՆ-ին մշակել նախագիծ՝ Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանին գտնվող օտարերկրացիների անցումը ժամանակավորապես դադարեցնելու համար: Այս մասին հաղորդվել է կառավարության կայքում:

Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մարտի 15-ից և կվերաբերեն օտարերկրացիներին, բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և Ռուսաստանում բնակության թույլտվություն ստացած քաղաքացիների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում