Կիևում ցուցարարը հրթիռային սարքով կրակել է ՌԴ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)

Կիևում ցուցարարը հրթիռային սարքով կրակել է ՌԴ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Կիևում մարտի 14-ին տեղի է ունեցել «Վետերանների քայլերթ», որին մասնակցել են նաև ազգայնականներ և այլ ակտիվիստներ: Այս մասին գրում է Рен ТВ-ն:

Ակտիվիստները մոտեցել են Կիևում ՌԴ դեսպանատանը, որտես ոստիկանությունն ու ազգային գվարդիայի ջոկատները շղթա են կազմել:

Սակայն ոստիկանների շարքերը չեն կարողացել խանգարել ակտիվիստներից մեկին հրթիռային սարքով կրակել դեսպանատան շենքի ուղղությամբ: Իրավապահները փակել են փողոցի շարժը և կառուցել լրացուցիչ բարիկադներ ավտոմեքենաներից և մետաղյա ցանցերից:

Լրագրողների խոսքով դեսպանատունը երկու կողմից շրջափակվել էր ոստիկանների ու ակտիվիստների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում