Հայտնի է Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի տագնապի ազդանշանի պատճառը
14/03/2020 19:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Analitik.am: Օդափոխման համակարգում անսարքությունները տագնապ են առաջացրել Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ինքնաթիռում միացել է օդորակիչի խափանման ազդանշանը: Ինքնաթիռի վայրէջքը սպասվում է Շերեմետևոյի օդանավակայանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչել է Բուդապեշտից Մոսկվա, տագնապի ազդանշան է տվել: Տագնապի ազդանշանը տրվել է թռիչքից մեկ ժամ հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում